Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 36-րդ տուրը վաղաժամկետ ի հայտ բերեց երկրի չեմպիոնին: Այն բանից հետո, երբ արտագնայում «Լեստերը» ոչ-ոքի խաղաց «Մանչեստր Յունայթեդի» հետ (1:1), թիմին այլոչինչ չէր մնում, քան սպասել «Տոտենհեմի» սայթաքումին: Լոնդոնյան դերբիում վերջինիս մրցակիցը երկրի գործող չեմպիոն, առաջնությունն անհաջող անցկացնող «Չելսին» էր: Դրամատիկ այս խաղում երկրորդ տեղով ընթացող «Տոտենհեմը» հյուրընկալվելիս չկարողացավ պահպանել երկու գնդակի առավելությունը՝ 2:2: Հաջորդ տուրում «Լեստերը» խաղադաշտ դուրս կգա չեմպիոնի կարգավիճակով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ